211652_close_icon

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

views-count379 դիտում article-date 14:12 17-02-2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո համատեղ կատարված աշխատանքները:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր