211652_close_icon
views-count844 դիտում article-date 11:24 26-10-2026

Ժամանակն է ամբողջապես անցնելու էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ամբողջապես անցնենք էլեկտրական ավտոբուսների։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ մեր տրանսպորտի վարչությունը պետք է հաջորդ մրցույթը հայտարարի բացառապես էլեկտրական ավտոբուսների գնման վերաբերյալ։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ավտոբուսային գծերը էականորեն փոխում են հանրային տրանսպորտի աշխատանքի որակն ու հաճախականությունը։ Օրինակ վերջին վերլուծությունների համաձայն մեր ունեցած տվյալները ասում են որ ինչ որ մի գծի վրա աշխատող 25 ավտոբուսները ընդհանուր հոսքի մեջ ավելի ոչ էֆեկտիվ են, քան 15 ավտոբուսները առանձնացված գծով։

Այսինքն առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է էական առավելություն։ Եվ հաճախականության տեսանկյունից, և ընդհանուր հուսալիության տեսանկյունից, և արագության։

Բոլոր տեղերում նաև պետք է համադրենք մեր հեծանվային ուղին այս ավտոբուսային գծերի հետ, կամ առանձնացված կամ ընդհանուր ավտոբուսային գծի հոսքի մեջ։ Սա նույնպես կարևոր կոմպոնենտ է, որի մասին մենք պետք է խոսենք»,–ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ այս տարվանից արդեն սկսում են իրականացնել մեր առանձնացված գծերի ամբողջական ծրագիրը՝ փուլերով. «Այսինքն մի քանի փուլի կբաժանենք, սկզբից կիրականացնենք առաջին գիծը աջ կողմում առանձնացնելով և համապատասխան տեսախցիկները դնելով, հետո երկրորդ, երրորդ։ Հետո արդեն եթե վերլուծությունները ցույց տան, որ նաև կարիք կա փողոցների վերակառուցման, արդեն կիրականացնենք ենթակառուցվածքների խորքային փոփոխություններ և ավտոբուսային գիծը աջ հատվածից կտեղափոխենք կենտրոն»,– ընդգծեց քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր