Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահին խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ. Տիգրան Ավինյան
Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ հանգուցալուծված չէ խնդիրը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված հարցերում կունենանք վերջնական լուծում»,-ասաց նա։
Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքներին՝ նա ասաց, որ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում, սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ: