211652_close_icon
views-count1456 դիտում article-date 15:20 21-10-2026

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում 21-ին ուշ երեկոյան, 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր