Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0647405001553332497368725.jpg[/img]
Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0239254001553332489132029.jpg[/img]