Ինչ է փոխվելու քաղաքացիների համար նոր անձնագրերի ներդրմամբ. պարզաբանում է Նելլի Դավթյանը
Նոր կենսաչափական անձնագրերի դեպքում մեր քաղաքացիների համար բավականին շատ բան է փոխվելու, նախ, վիզուալ իառումով անձնագրի գեղարվեստական լուծումներն են՝ շապիկի գույնը, ներքին էջերը, բայց իրականում շատ ավելի շատ բան է փոխվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Բացի նրանից, որ մեր ծառայությունները մատուցելու ենք շատ ավելի բարեկարգ գրասարենյակներում, բայց նաև այն ենթակառուցվածքը, որը քաղաքացու համար անտեսանելի է լինելու, ստանդարտացվում է, բարձրացվում է Եվրոպական միջազգային ստանդարտի, որի վերաբերյալ նաև սերտիֆիկատ ձեռք կբերենք շուտով։ Նոյեմբերի 1–ից այդ բարձր ստանդարտով կաշխատի։
Քաղաքացիները կարող են նոյեմբերի 1ժ–ից հետո օգտագործել իրենց ունեցած անձնագրերը, փոխելու պարտադրանք չկա, միայնպետք է նկատի ունենալ, որ նոյեմբերի 1–ից հետո բոլոր նրանք, ովքեր կցանկանան փոխարինել, արդեն ձեռք են բերելու նոր նմուշի անձնագիր, որովհետև հների արտադրությունը դադարեցվելու է։ Բայց եթե ձեր անձնագիրը ուժի մեջ է, էջերը չեն լրացել, չի վնասվել, ապա ոչ մի պարտադիր պահանջ չկա այն փոխանակելու։ Այն կարող եք շարունակել օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։
Մենք արդեն ծանուցել ենք մեր քաղաքացիներին, որ նոյեմբերի 1–ից հետո կատարված ամրագրումները չեն սպասարկվելու այլևս մեր ցանցում, դրանք չեղարկվել են։ Առաջարկել ենք մեր քաղաքացիներին, եթե այնուամենայնիվ անձը ցանկանում է հասցնել և ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, մոտենալ և սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով։
Աս օրերին մենք նախաձեռնում ենք նաև արտահերթ սպասարկում, նկատի ունեմ արտաժամյա։ Սովորաբար մեր աշխատանքային ժամը ավարտվում է ժամը 5:00-ին, Մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում, ինչպես հանգստյան օրերին, այնպես էլ աշխատանքային օրերին, արտակարգ ռեժիմով աշխատելու, որպեսզի բավարարենք այն պահանջարկը, որ առկա է հին փաստաթղթերի նկատմամբ։ Բյց նույնքան մեծ թիրախային խումբ էլ սպասում է նոյեմբերի մեկին, որպեսզի արդեն ձեռք բերի նոր սերնդի փաստաթուղթ։ Այսինքն հենց հիմա մենք ունենք բազմաթիվ հարցագրումներ, որոնք կատարած անձինք պարզապես չեն ներկայանում, որովհետև 10 օր մնաց արդեն նոր փաստաթղթերի մեկնարկին և նախընտրում են մի փոքրիկ սպասել և միանգամից նոր փաստաթուղթ ձեռք բերել»,–ասաց Դավթյանը։
Անդրադառնալով նոր փաստաթղթերի գներին, Նելլի Դավթյանը նշեց, որ այս պահին գործող նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, նոյեմբերի 1–ից այն դառնում է 5950 դրամ. «Մրցույթում հաղթած ընկերության գնառաջարկին պետությունը ոչինչ չի ավելացրել։ Երեք թիրախային խմբերի համար տուրքը կվճարվի պետական բյուջեից։ Թիրախային խմբերից երկուսը վերաբերում են նպաստառուներին և խոցելիության 130 և ավելի միավոր ունեցողներին, իսկ երրորդ թիրախային խումբը 16 տարին լրացած այն անձինք են, որոնք առաջին անգամ են ձեռք բերում նույնականացման քարտը և երբևէ չեն ունեցել նաև անձնագիր։ Պետությունը, սուբսիդավորում է միայն նույնականացման քարտի ստացումը, իսկ անձնագիրը՝ ոչ, քանի որ անձնագիրը ճամփորդական նպատակով է և անձի ընտրությամբ է»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում