211652_close_icon

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և Ծառայության աշխատակիցներ մասնակցել են «Սոցիալական մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ներկայացմանը

views-count664 դիտում article-date 17:43 26-06-2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և Ծառայության աշխատակիցներ մասնակցել են «Սոցիալական մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ներկայացմանը։  

Ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններին, իրավաբանական մասնագետներին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ խորացնելու Եվրոպական սոցիալական խարտիայի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների այլ համապատասխան գործիքների վերաբերյալ իրենց ըմբռնումը, և բարձրացնել հայ իրավաբանական մասնագետների իրազեկվածությունը և կարողությունները։ 

Մասնավորապես՝ ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի HELP «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար» դասընթացով նախատեսվում է տրամադրել իրավական և գործնական գործիքներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան թրաֆիքինգը բացահայտելու, կանխելու և դրան արձագանքելու համար։ 

Դասընթացը նախատեսված է դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, իրավապահ մարմինների աշխատակիցներին Եվրոպայի խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների և պրակտիկայի շրջանակներում մշակված չափանիշները արդյունավետորեն կիրառելու հնարավորության համար։  

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի հավաստմամբ՝ դասընթացների շարքը տարբեր թեմաներով մասնագիտական խորը կարողություններ կձևավորի Ծառայության աշխատակիցների շրջանում։

Մասնավորապես՝ կարևոր է խորը գիտելիքի տիրապետումը՝ ինչպես որոշումների կայացման օղակում և քաղաքականության մշակողների շրջանում, այնպես էլ սպասարկող անձնակազմի։ 

Այսպիսով, դերակատարները մշակվող քաղաքականությունների համատեքստում  կանխարգելիչ մեխանիզմներին ներդնելու և ինտեգրելու հնարավորություն են ստանում, իսկ սպասարկող անձնակազմի դեպքում՝ կարևոր է գիտալիքների կուտակումը հետևանքների հետ աշխատելու իմաստով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր