211652_close_icon
views-count757 դիտում article-date 10:09 20-10-2026

Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսպես կոչված անկլավների թեման դրա տարատեսակ «լուծումներով» ակտիվ շրջանառելով՝ իշխանությունը նախ փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել, երկրորդ՝ «գոլորշի բաց թողնել»:

Ավելին, Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու, ինչ են ՀՀ-ից խլելու կամ, ըստ իրավիճակի, ինչպես են գործելու:

ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը»:

Նմանատիպ նյութեր