211652_close_icon

Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս իրավական հիմքեր չի ներկայացրել, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով․ ԱԽ քարտուղար

views-count1810 դիտում article-date 13:41 19-05-2022
Հայկական կողմն ունի իրավական հիմավորումներ՝ Ադրբեջանում գործող անկլավների մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե իբր Հայաստանում անկլավներ կան, որոնք պետք է սահմանազատման գործընթացում տրվեն Ադրբեջանին:

Գրիգորյանը պատասխանեց՝ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով: «Մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Եվ այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հետևյալը՝ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե իրենք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- ասաց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր