211652_close_icon
views-count1675 դիտում article-date 15:01 19-10-2026

Քանաքեռ-Զեյթունում համատիրությունների ղեկավարների հրաժարականների շքերթ է. armLur.am

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Սևան» և «Սևակ» համատիրությունների նախագահները, ինչպես նաև ևս երկու համատիրությունների ղեկավարներ հրաժարական են ներկայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հրաժարականների պատճառը վարչական շրջանի ղեկավարի դժգոհությունն է համատիրությունների ղեկավարների աշխատանքից և նրանց գործունեության արդյունավետությունից։

Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականների գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և առաջիկայում սպասվում են նաև այլ համատիրությունների ղեկավարների հրաժարականներ։

Նմանատիպ նյութեր