211652_close_icon
views-count3493 դիտում article-date 22:02 05-03-2021

Նիկոլ Փաշինյանը նշանակում է, հետևից՝ նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյանը նշանակում է, հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս: Ու այսպես շարունակ:

Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ...

Նույնը կատարվում է նաեւ ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցոր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել»,- գրել է նա։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը...

Опубликовано Artak Zakaryan Пятница, 5 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր