Նուռնուսի ամառանոցների բնակիչներն ասում էին. «ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը 2 օրում մեր փողոցը փրկեց վտանգավոր ու տապալման եզրին կանգնած էլեկտրասյունից, որի համար 30 տարուց ավելի ընկել էինք ՀԷՑ-ի դռները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 5-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին էին դիմում Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցների Ուրց 2-րդ թաղամասի հարյուրից ավելի տների բնակիչներ՝ իրենց փողոցում դեռ սովետական տարիներին եղած ու շահագործվող, սակայն հիմա արդեն ամբողջությամբ վտանգավոր համարվող փայտե էլեկտրասյան և կցոններով հարուստ էլեկտրալարերի փոխարինման համար։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը թաղամասի բնակիչները տեղեկացրեցին, որ Ռ․ Պետրոսյանի հանձնարարականով «Նաիրի» էլեկտրացանցի աշխատակիցները՝ գլխավոր ինժեներ Գոռ Բաղյանի գլխավորությամբ, ժամանել են և հատուկ տեխնիկաներով տեղադրել են նոր բետոնե սյունը, իսկ այսօր նույն խմբի աշխատակիցները ոչ միայն հեռացրեցին փտած ու վտանգավոր կիսակողաշրջված էլեկտրասյունը, այլ նաև փոխեցին ամբողջ էլեկտրալարերը՝ նախկինի փոխարեն անցկացնելով ավելի որակյալն ու դիմացկունը։
Աշխատանքները այսօր նույնպես տեղում ղեկավարում էր «Նաիրի» էլեկտրացանցի գլխավոր ինժեներ Գ․ Բաղյանը, իսկ ՀԷՑ-ի աշխատակիցներն էլ տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանի հանձնարարականով այս թաղամասում սկսվելու են բոլոր վտանգավոր, ամեն պահի տապալման եզրին գտնվող, 30 տարուց ավելի չփոխված բետոնե փայտե էլեկտրասյուները, փոխարենը տեղադրվելու են բետոնե սյուներ ու փոխվելու են ամբողջ թաղամասի էլեկտրալարերը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Անկեղծ ասած չէինք հավատում, որ մեր խնդրանքին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը 1-2 օրվա ընթացքում դրական լուծում կտա։ 30 տարուց ավելի էնքան էինք դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ամեն անգամ ասում էին՝ տեղյակ ենք, մի պահ էլ ասում էին՝ կգանք, կփոխենք, հետո էլ ասում էին՝ լավ է, յոլա գնացեք, իսկ հետո էլ չէին էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին։
Բայց այսօր ականատես եղանք մի բանի, որին սպասել ենք 30 տարուց ավելի։ Հատուկ շնորհակալություն ՀԷՑ ժամանակավոր կառավարչին, նրա աշխատակազմին, «Նաիրի էլեկտրացանցի» ծառայողներին, որ 2 օրվա ընթացքում մեզ փրկեցին տապալվող էլեկտրասյունից ու «ծերացած» էլեկտրալարերից»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցների Ուրց 2-րդ թաղամասի 100-ից ավելի տների բնակիչներ 30 տարուց ավելի է չէին կարողանում իրենց փողոցում, որը նաև երեխաների համար օգտագործվում էր իբրև խաղահրապարակ, լուծել ամեն պահին տապալման եզրին կանգնած բետոնե և փայտե էլեկտրասյան ու դրա վրայով անցկացված, արդեն քայքայված, «կցոններով» միացված էլեկտրալարերի հարցը։
Բնակիչները խնդրանքով դիմել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի իր միջամտության արդյունքում 30 տարուց ավելի չլուծվող խնդիրը լուծվեր։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«30 տարուց ավելի է՝ չենք կարողանում էս փտած, ամեն պահի տապալվելու վտանգով հղի էլեկտրասյունը փոխել տանք։ Էնքան ենք ահազանգել, էնքան ենք դիմել, որ էլ չէինք հավատում, թե կընդառաջեն էդ 100-ից ավելի տների բնակիչների խնդրանքին։ Բայց վերջերս տեսնում ենք, թե ինչպես են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու իր աշխատակազմը հսկայական աշխատանքներ կատարում այդ ուղղությամբ։ Դրա համար էլ որոշեցինք մենք էլ խնդրանքով դիմել ու անկեղծ հավատում ենք, որ խնդիրը կկարգավորվի։ Թե չէ մի թեթև քամի է լինում, թվում է՝ էդ փտած էլեկտրասյունը կտապալվի, լարերն էլ քամու ժամանակ կպչում են իրար և հոսանքից զրկվում ենք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի