Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցների Ուրց 2-րդ թաղամասի 100-ից ավելի տների բնակիչներ դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին. «30 տարի է՝ չենք կարողանում փրկվել ամեն պահի տապալվող փտած էլեկտրասյունից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցների Ուրց 2-րդ թաղամասի 100-ից ավելի տների բնակիչներ 30 տարուց ավելի է չեն կարողանում իրենց փողոցում, որը նաև երեխաների համար օգտագործվում է իբրև խաղահրապարակ, լուծել ամեն պահին տապալման եզրին կանգնած բետոնե և փայտե էլեկտրասյան ու դրա վրայով անցկացված, արդեն քայքայված, «կցոններով» միացված էլեկտրալարերի հարցը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները խնդրանքով դիմում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի իր միջամտության արդյունքում 30 տարուց ավելի չլուծվող խնդիրը լուծվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«30 տարուց ավելի է՝ չենք կարողանում էս փտած, ամեն պահի տապալվելու վտանգով հղի էլեկտրասյունը փոխել տանք։ Էնքան ենք ահազանգել, էնքան ենք դիմել, որ էլ չէինք հավատում, թե կընդառաջեն էդ 100-ից ավելի տների բնակիչների խնդրանքին։ Բայց վերջերս տեսնում ենք, թե ինչպես են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու իր աշխատակազմը հսկայական աշխատանքներ կատարում այդ ուղղությամբ։ Դրա համար էլ որոշեցինք մենք էլ խնդրանքով դիմել ու անկեղծ հավատում ենք, որ խնդիրը կկարգավորվի։ Թե չէ մի թեթև քամի է լինում, թվում է՝ էդ փտած էլեկտրասյունը կտապալվի, լարերն էլ քամու ժամանակ կպչում են իրար և հոսանքից զրկվում ենք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի