Հրազդանի բնակիչներն ասում են. «Շնորհակալ ենք ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, ով մեզ փրկեց 30 տարուց ավելի փտած ու մահաբեր փայտե էլեկտրասյուներից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 27-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Հրազդան քաղաքը Կոճոռի փողոցի 300-ից ավելի բնակիչների խնդրանքը փոխանցել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի նրա միջամտության արդյունքում 30 տարուց ավելի Կոճոռի փողոցում տեղադրված՝ փտած ու դարն ապրած, ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյուները փոխարինվեն նոր բետոնե էլեկտրասյուներով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանի կարգադրությամբ այսօր՝ հունիսի 1-ին, ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի Հրազդանի ցանցի աշխատակիցները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով ժամանել են նշված հասցե և սկսել են մահաբեր փայտե հենասյուները փոխարինել բետոնե հենասյուներով։ Մոտ 4 հենասյուներ հեռացվել են ու վաղը շարունակվելու են աշխատանքները։ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հանձնարարականով նաև էլեկտրալարերն են փոխվում, ինչը էլ ավելի անվտանգ կդարձնի բնակիչներին էլեկտրաէներգիա մատակարարելու ընթացքը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Հատուկ մեր շնորհակալությունն ենք հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, «Գեղամա» մասնաճյուղի Հրազդանի ցանցի աշխատակիցներին, ովքեր մեր խնդրանքը վերջապես իրականություն դարձրեցին։ 30 տարուց ավելի է՝ էնքան ենք դիմել պատասխանատուներին, որ եթե էդ նամակները հավաքենք, մակուլատուրա կարող ենք հանձնել։
Այս անգամ էլ ասացինք՝ դիմենք Ռ․ Պետրոսյանին։ Ճիշտն ասած այդքան էլ վստահ չէինք, որ մեր խնդրանքը կլուծվի, բայց զարմացանք, որ մեր խնդրանքի հաջորդ օրը մասնագետները ժամանեցին, նայեցին ամեն ինչ, իսկ այսօր՝ հունիսի 1-ին, սկսեցին աշխատանքների կատարումը։ Շատ շնորհակալ ենք ու գնահատում ենք ՀԷՑ-ի մարդկային վերաբերմունքը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գրեթե 30 տարուց ավելի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռի մի քանի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ ստանալ այն պատասխանը և, ինչու չէ, նաև օգնությունը, թե երբ են իրենց փողոցում փոխվելու սովետական տարիներին տեղադրված, արդեն փտած, դարն ապրած, վտանգավոր ու մահաբեր մի քանի փայտե էլեկտրասյուները։
30 տարի բնակիչները դիմել էին պատկան մարմիններին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, այդ ընկերության Կոտայքի պատասխանատուներին, ովքեր բավարարվել էին միայն դատարկ խոստումներ տալով բնակիչներին։
Նույնիսկ ժամանել ու տեսել էին, որ իրոք այդ 4 սյուները ոչ միայն փտած էին, այլև լուրջ վտանգ կար, որ ուժեղ քամու հետևանքով դրանք կտապալվեին։ Պարզապես էլեկտրալարերի շնորհիվ էր, որ դեռ արտակարգ դեպք տեղի չէր ունեցել։
Բնակիչները օրեր առաջ նույնպես դիմել էին, սակայն «ՀԷՑ»-ից պատասխանել էին, թե բետոնե սյուներ և լարեր չկան, վերջացել են։
Մինչդեռ վերջին ամիսներին «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ «ՀԷՑ»-ի մասնագետները Երևանում, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերում 100-ավոր փտած ու մահաբեր փայտե և բետոնե էլեկտրասյուներ փոխարինել էին նորերով, որոշ հատվածներում էլ տարիներ շարունակ կցոններով օգտագործվող էլեկտրալարերն էին փոխարինվել։
Ու տեղեկությունը, թե «ՀԷՑ»-ում սյուներ ու լարեր չկան, հաստատ ինչ-որ մի ծալապակասի կողմից տարածված տեղեկություն էր։
Ֆոտոլրագրողը բնակիչների խնդրանքը փոխանցել էր «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանին, որպեսզի հնարավորության դեպքում Կոճոռի այդ փողոցի բնակիչներին փրկեին մահաբեր էլեկտրասյուներից։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։