211652_close_icon
views-count502 դիտում article-date 13:54 06-10-2026

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ, ծառայողական քննության առարկա եմ դարձնելու. Ռուբեն Ռուբինյան

Ինձ նոր տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ապա նախազգուշացրեց.

«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։ Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և հրմշտոց է սկսվել։ Ռուբինյանը ընդհատել է նիստը և հայտարարել ընդմիջում, իսկ ընդմիջումից հետո պատգամավորներին հորդորել է չշեղվել օրակարգից։

Նմանատիպ նյութեր