211652_close_icon

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին հրապարակումներնն ուղարկվում են ՀՔԾ՝ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով․ Գոռ Աբրահամյան

views-count8772 դիտում article-date 16:49 27-12-2020
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվել են ՀՔԾ։ «Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»։ Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակվել, որում նշված էր, ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Նմանատիպ նյութեր