Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրավիրել է նիստ։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները քննարկել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։
Ելույթում Արգիշտի Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ «Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է»,- նշել է թեկնածուն և հավելել, որ ունենալով ուժեղ և զարգացած տնտեսություն՝ կունենանք ուժեղ և խաղաղ երկիր։
Քվեարկության արդյունքում Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը։