211652_close_icon
views-count1021 դիտում article-date 15:13 27-08-2021

Մերի Գալստյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատել է իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս է հայտնել, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:

Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր