211652_close_icon
views-count385 դիտում article-date 16:24 09-09-2026

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Քվեարկության արդյունքում Զարուհի Բաթոյանն ընտրվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

Նմանատիպ նյութեր