211652_close_icon
views-count511 դիտում article-date 09:50 30-09-2026

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի վարորդը ՊԾ Երևանի գնդի հետախուզական խմբի պարեկների կողմից հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին սպասարկող «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, կատարում վազանց, ապա երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և նրան ենթարկել վարչական պատասխանատվության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց էր կատարել, ապա ավտոմեքենան վարել հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված էր ՀՀ Վճռաբեկ դատարանի հաշվեկշռում և սպասարկում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։

Արդյոք այդ «ուղեղից թոփալ» վարորդը, երբ խախտումը կատարում էր, Լ․ Թադևոսյանը եղել էր ավտոմեքենայում, թե ոչ, հայտնի չէր, բայց որ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է հետևություններ աներ, դա ակնհայտ էր։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ ինչպես էր տեղի ունեցել խախտումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր