11552 դիտում
09:29 17-12-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաև պաշտոնների ժառանգները դառնան։ Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է։ Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:
««Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է։ Այսպես՝նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա։ Թադևոսյանին հաջողվել է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ։ Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ։ Եկամտի աղբյուրը, ըստ Թադևոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3232 դիտում
11:21 20-07-2018
Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
4084 դիտում
11:52 05-04-2018
Ստեփան Միքայելյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
Այս բաժնից
625 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
991 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1051 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան