211652_close_icon
views-count400 դիտում article-date 12:13 23-09-2026

Դեսպան Նարեկ Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը

Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ:

«Մտքեր ենք փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը։

Նմանատիպ նյութեր