ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նիամ Քինգի հետ քննարկել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները
Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The Aspen Institute-ի ռազմավարական խմբի և անվտանգության ֆորումի տնօրեն Նիամ Քինգի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ինստիտուտի հետ հնարավոր համագործակցության ուղղություններին։
Ընդգծվել է ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։