Երկինքը մի թեթև «փռշտաց», Երևանի Նորք-Մարաշում մի քանի փողոցներ վերածվեցին Վենետիկի. վարորդները մտածում են արդեն նավակներ գնելու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, տեղացած հորդառատ անձրևի պատճառով թե մայրաքաղաքում, թե մարզերում վարորդների ու հետիոտների համար ստեղծվել էին անհարմարություններ։
Երևանի Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջան տանող ճանապարհին նույնպես սելավատարերի չգործելու պատճառով վարորդների համար ստեղծվել էին արհեստական խոչընդոտներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները ճիշտ է անցնում էին այդ ճանապարհով, սակայն երանի էին տալիս, որ ավտոմեքենայի փոխարեն ունենային նավակներ։ Իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ անձրևաջրի մեջ խափանվել էին ու վարորդները ավտոքարշակների օգնությամբ հեռացրել էին։
Բոլորը արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում պատասխանատուներին, ասելով. «Վերջապես ե՞րբ է վերանալու այս արատավոր երևույթը ու պատասխանատուները ե՞րբ են գործի նկատմամբ ցուցաբերելու հոգատարություն, սրտացավությւոնւ ու լուծելու ջրահեռացման խողովակների խնդիրը։ Հիմա որ հարցնես կասեն ինչի՞ եք բողոքում, ստեղ լավ եք պրծել, բա նեպալցիներն ինչ ասեն։ Նեպալցիները թող իրենց հարցով զբաղվեն, իսկ դուք որ մեր տված հարկերից եք աշխատավարձ ստանում, լուծեք հարցը, նեպալցին էստեղ կապ չունի»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի էր դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։
Դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ էին մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել։
Տեղում ծառայություն էին իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, իսկ վարորդները սպասել էին կամ ջուրը նստեր, կամ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից բարեհաճեին և օգնության ձեռք մեկնեին իրենց։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։