211652_close_icon
views-count895 դիտում article-date 22:19 30-08-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ հերթական անգամ անձրևի պատճառով Գյուրջյան փողոցը վերածվել է Վենետիկի․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հասնելու համար պետք է նավակ ունենաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել։

Տեղում ծառայություն են իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, իսկ վարորդները սպասում են կամ ջուրը նստի, կամ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից բարեհաճեն և օգնության ձեռք մեկնեն իրենց։

Արդեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր