96963 դիտում
21:24 13-07-2017
Արատակարգ իրավիճակ Երևանում. երկինքը մի փոքր փռշտաց՝ Շենգավիթը դարձավ Վենետիկ. 100-ից ավելի ավտոմեքենա մասամբ հայտնվել է ջրի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի13-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Հորդառատ անձրևի պատճառով Շենգավիթ վարչական շրջանում «Գործարանային» մետրոյի հարևանությամբ գտնվող կամրջի տակ երթևեկությունը կաթվածահար է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելաֆատարերի խցանման պատճառով ջուրը մոտ 40-60 սմ բարձրացել է, ինչ պատճառով էլ մեքենաները չեն կարողանում տեղաշարժվեն:
5 տասնյակից ավելի ավտոմեքենայի տերեր, եթե հրաշքով դուրս էին գալիս «բլոկադայից» ապա պարզում էին, որ այս անգամ էլ մեկ այլ պրոբլեմի մեջ են ընկել: Ջուրը պոկել է ավտոմեքենաների վրայի համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարեբախտաբար վթարներ տեղի չունեցան, իսկ ջրի միջից քաղաքացիները հայտնաբերեցին 27-ից ավելի համարանիշներ, և տերերը ինքնագոհ, սակայն քաղցր խոսքեր շռայլելով պատկան մարմինների հասցեին, հեռանում էին:
[b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+