211652_close_icon

Գարշահություն՝ Երևանում. Գյուրջյան փողոցի դիտահորից դուրս եկող կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բնակիչներն ասում էին՝««Վեոլիա ջուր» չի, այլ պատուհաս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count24557 դիտում article-date 15:45 10-10-2024
Արդեն մի քանի օր է՝ SHAMHSYAN.com-ը հեռախոսանզանգեր է ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի բնակիչներից, ինչպես նաև այդ փողոցում առևտրով զբաղվողներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ երկար ժամանակ է՝ փողոցում վխտում է կեղտաջուրը, իսկ պատկան մարմիններից ոչ մի դրական արձագանք:  

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.

«10-15 օր է՝ ինչ դիտահորերից կեղտաջուրը դուրս է գալիս ու անխնա հոսում փողոցով մեկ՝ անցնելով առևտրի տաղավարների, սննդի օբյեկտների մոտով, հասնելով անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
1000 անգամ զանգահարել ենք «Վելոիա ջուր», Երևանի քաղաքապետրանի թեժ գիծ, Նոր Նորք թաղապետարան, բայց՝ ոչ մի դրական արդյունք. քաղաքապետարանն ու թաղապետարանը պատասխանում են, թե մենք անզոր ենք, խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուր» ընկերությունը, իսկ նրանք էլ արդեն մեր հեռախոսահամարներն անգիր գիտեն, էլ չեն էլ պատասխանում: Հիմա մի քիչ եղանակը ցրտել է, գարշահոտությունը այդքան չի զգացվում, բայց սրա դեմն ո՞վ պետք է առնի, թողնես՝ «Վեոլիա ջուրը» մենակ փողերը հավաքի, բա ա՛յ ոչ սրտացավ կազմակերպություն, մի՞թե քո լիազորությունների մեջ է մտնում միայն ժողովրդից փող գանձելը, բա ով է խնդիրը լուծելու, ով կամ ովքեր են վերջապես էս ահավոր վիճակից բնակիչներին դուրս բերելու:

Գոնե հիմա մարդ եղեք ու մտածեք ժողովրդի մասին:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին այսօր տեղեկանալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ասեց, որ խնդրին ծանոթ է ու իրենք ոչինչ չեն կարող անել, բացի «Վեոլիա ջրին» պարտավորեցնելուց, որ գան ու աշխատանքներ կատարեն:

Թաղապետը խոստացավ, որ կզբաղեն, ու նրա հետ զրույցից կարճ ժամանակ անց նշված վայր է ժամանել թաղապետարանի աշխատակիցը, ով լուսանկարեց տարածքը, ինչպես նաև դիտահորը և հեռացավ, ասելով, որ հիմա կզբաղվեն:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր