211652_close_icon
views-count1363 դիտում article-date 20:08 19-08-2026

Գարշահոտ և սրտխառնոց առաջացնող վիճակ՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ստորգետնյա անցումում. արդյոք նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քոլեջ այցելելիս կհամարձակվե՞ն հաղթահարել պետքարանի վերածված անցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շատ հաճախ տալիս է հանձնարարականներ, որպեսզի վարչական շրջանների ղեկավարները ցուցաբերեն հետևողականություն, որ իրենց տարածքներում վարորդներն ու հետիոտները անհարմարությունների չհանդիպեն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 71 հասցեում է գործում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, որտեղ ուսանողների թիվն անցնում է մի քանի հարյուրը, ու ցավալի է, որ ուսումնական տարին մոտենում է, իսկ քոլեջի մոտ դեռ սովետական տարիներից կառուցված ստորգետնյա անցումը վերածվել է պետքարանի։ Անգամ մի քանի հարյուր մետրից գարշահոտը խեղդում է։

Հետաքրքիր է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները եթե այցելեն նշված քոլեջ, կհամարձակվե՞ն այդ ստորգետնյա անցումով անցնել, իհարկե՝ ոչ, քանի որ այդ գարշահոտը կկպչի նրանց մարմնին ու երկար ժամանակ իրենց քթից այդ հոտը դուրս չի գա։

Լավ կլինի, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը մինչև ուսումնական պրոցեսի սկսելը գոնե հատուկ լուծույթներով մաքրեն ստորգետնյա անցումը, իսկ հետագայում վերանորոգեն, և ցանկալի է, որպեսզի տեղադրվեն տեսախցիկներ, որ խոզի հոգեբանությամբ իրենց առավոտը լուսացրած որոշ «ուղեղից թափալներ» ստորգետնյա անցումը չվերածեն պետքարանի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր