Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին հորդորում է, որ օգտվեն ստորգետնյա անցումներից, Կենդանաբանական այգու մոտ՝ ստորգետնյա անցման և տրանսպորտի կանգառի հատվածում, տիրում է գարշահոտ վիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները շատ հաճախ հետիոտներին հորդորում են փողոցն անցնել հետիոտնային, ինչպես նաև ստորգետնյա և վերգետնյա անցումներով։
Այսօր՝ մարտի 3-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին նույնպես Երևանի Կենդանաբանական այգի այցելուների հոսքը չի դադարում, սակայն տհաճ է, որ Կենդանաբանական այգու ստորգետնյա անցման մոտ, որտեղ նաև գործում է քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառ, տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Դիտահորից արդեն 10 օրից ավելի է՝ կեղտաջուրը դուրս է գալիս՝ հոսելով հասնում մինչև մի քանի կիլոմետր։
Իսկ բնակիչները, ինչպես իրենք են նշում, արդեն հոգնել են Երևանի քաղաքապետարան և «Վեոլիա ջուր» զանգահարելուց, և ոչ մի միջոց չի ձեռնարկվում խնդիրը վերացնելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անհրաժեշտ է՝ դիտահորը մաքրվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, սակայն փոխարենը մի քանի անգամ, ընդառաջելով բնակիչների խնդրանքին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով՝ այն մաքրել են վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները։
Հիմա թե երբ պատասխանատուները կբարեհաճեն վերացնել այդ հակասանիտարական վիճակը՝ դեռևս անհայտ է, բայց որ խնդիրը պետք է ժամ առաջ վերացնել, դա արդեն ակնհայտ է, քանի որ ոչ միայն այդ հատվածում, այլ նաև հարակից 100-ից ավելի սեփական տների բնակիչներ շնչում են այդ գարշահոտը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։