211652_close_icon
views-count787 դիտում article-date 12:57 12-05-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ «Հաղթանակ» զբոսայգու ստորգետնյա անցումում. կոտրել են անվասայլակով անխոչընդոտ տեղաշարժման կարիք ունեցող անձանց համար տեղադրված վերելակը, իսկ պատերին էլ ինչ ասես գրել են, այդ թվում՝ «Ավինյան ս...». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայիսի 9-ին Երևանում նույնպես նշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Ու այդ օրը մարդաշատ էր նաև «Հաղթանակ» զբոսայգին և այցելուները այգի հասնելու համար անցնում էին նաև ստորգետնյա անցումով, որտեղ զբոսայգու գետնանցումում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրվել էր անվասայլակով անխոչընդոտ տեղաշարժման կարիք ունեցող անձանց համար վերելակ։ Այն գործում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող գետնանցման մոտ։

Այսօր՝ մայիսի 12-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի աշխատակազմի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ վերելակը ջարդված է, ինչի պատճառով էլ այն շահագործել չի լինում։ Գետնանցումով անցնելը քաղաքացիների համար դարձել է անտանելի, քանի որ անկյունային հատվածներն ամբողջությամբ քաղաքացիներն օգտագործել են իրենց բնական կարիքները հոգալու համար, ինչի պատճառով էլ տիրում է գարշահոտ։ Պատերին էլ ամեն ինչ գրված, ինչ ուզես, կարող ես կարդալ, այդ թվում՝ «Ավինյան ս...»։ Լավ կլինի, որպեսզի բնակիչները նման փնթի վերաբերմունք չցուցաբերեն, իսկ գետնանցումում էլ քաղաքապետարանը կարող է տեսախցիկներ տեղադրել, ինչը գոնե զսպաշապիկ կլինի որոշ փնթիների համար։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անվասայլակով անխոչընդոտ տեղաշարժման կարիք ունեցող անձանց համար տեղադրված վերելակի կոտրվելու վերաբերյալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն արդեն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր