211652_close_icon
views-count865 դիտում article-date 18:13 01-08-2026

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում ստեղծվել է աղբի բուրգ և տիրում է գարշահոտություն. գոնե լեգենդար կոմպոզիտորի անունը կրող փողոցից վերացրեք սրտխառնոց առաջացնող տեսարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Ամառվա այս տապին քաղաքացիների համար թիվ մեկ խնդիրը «Վեոլիա ջրի» կողմից կանոնավոր ու ժամանակին ջրամատակարարում տրամադրելն է, իսկ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության (ԵԱՍՄ) կողմից՝ աղբահանության պատշաճ իրականացումը, մինչդեռ Երևանում կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանությունը իրականացվում է ոչ պատշաճ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում ստեղծվել է մի իսկական աղբի բուրգ և տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Եթե Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը նման պատկեր տեսնեին, րոպեների ընթացքում քաղաքապետարանի աղբահանությամբ զբաղվող ծառայությունը կմոտենար ու ամբողջ աղբը կհեռացներ։

Մինչդեռ Արաբկիրի ներկայիս թաղապետ Սուրեն Վարոսյանը շատ դեպքերում ցուցաբերում է անտարբերություն ու միշտ արդարանում է, թե աղբահանություն իր գործը չէ․ բնակիչները շատ լավ գիտեն դա, պարզապես որպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավար դուք պարտավոր եք ապահովել, որպեսզի ձեր բնակիչները նման հակասանիտարական վիճակի չհանդիպեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր