211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:01 14-08-2026

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ Փավստոս Բյուզանդ փողոցում կայանված «Tank»-ի միջից հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար

Օգոստոսի 9-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փավստոս Բյուզանդ փողոցում ավտոմեքենայից գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, որտեղ Երևանի բնակիչ 36-ամյա Մենուա Ն․-ն հայտնել է, որ ժամը 18։10-ից մինչև 21։20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, Փավստոս Բյուզանդ փողոցի 107 հասցեում կայանված «Tank» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մենուա Ն․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ մեքենայից հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր