211652_close_icon
views-count27144 դիտում article-date 17:21 28-11-2022

Ավտովթար ​ Երևանում. Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր