211652_close_icon
views-count27358 դիտում article-date 13:58 26-09-2017

Խոշոր չափի գողության դեպք ճամբարակ քաղաքում, տնօրենի խանութից հափշտակել են 3800 ԱՄՆ դոլար և 32 հազար ՌԴ ռուբլի

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով քրեական գործ է հարուցվել երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ոստիկանության Ճամբարակի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Մարիետա Աբրահամյանը ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբերի 1-ին ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծ փողոցի թիվ 1/3 հասցում գտնվող իր մթերային խանութի մետաղյա չհրկիզվող պահարանը բացելու միջոցով այնտեղից հափշտակել են 3800 ԱՄՆ դոլար և 32 հազար ՌԴ ռուբլի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Աբրահամյանը Ճամբարակում գործող «Մարիետա Աբրահամյան» ԱՁ-ի տնօրենն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժհեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր