211652_close_icon
views-count2026 դիտում article-date 18:30 27-10-2026

Խոշոր չափի գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ տանտերերը «Շանսոն» ռեստորանում խնջույքից վերադառնալով՝ տունն ամբողջությամբ հայտնաբերել են թալանված․ ստահակը կամ ստահակները հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս

Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած քրեական ոստիկաններին Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Աստղիկ Մ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածում, իրենք գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում։ Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր