211652_close_icon
views-count2452 դիտում article-date 12:56 06-08-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Նորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր խոշորացված համայնքի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները պարզում են բենզալցակայանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր