39095 դիտում
16:36 05-01-2022
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Չկալովկա գյուղում գործող «Ֆլեշ» բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. ժամանել են Սևանի հրշեջներն ու ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բենզալցակայան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նախնական վարկածի համաձայն՝ կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+