Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նուն վաշտի պարեկներ Շուշանիկ Հակոբյանը և Հայկազ Դալլաքյանը։
Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը պայթյունի վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։