211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Թալինում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4741 դիտում article-date 16:22 16-02-2026
Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Թալինի ոստիկաններն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե՝ ոչ։

Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը, ճշտվում է։

Այս պահին տարածքը սահմանազատել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր