Երևանում՝ ժողովրդին հայտնի «յուղերի խաչմերուկում», 1 շաբաթ է՝ ասֆալտի տակից ջուրը դուրս է գալիս, իսկ պատասխանատուները անպատասխան են թողնում բնակիչների ահազանգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի հասցեներին, որ մեկ շաբաթ է՝ իրենք գրեթե ամեն օր ահազանգում են ու խնդրում են, որպեսզի Արտաշիսյան և Շիրակի փողոցների՝ ժողովրդին հայտնի «յուղերի խաչմերուկում» վերացնեն ասֆալտի տակից դուրս եկող ջրի կորուստը։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 շաբաթ է՝ դիտահորի տակից դուրս եկող ջուրը լցվում է փողոցով մեկ ու պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկում։
Դուրս եկող ջուրը խմելու է, թե ոռոգման, դեռևս պարզ չէ։ Ակնհայտ է, որ կոյուղի չէ, հակառակ դեպքում տարածքում կտիրեր գարշահոտ վիճակ
Թե՛ բնակիչները, թե՛ հարևանությամբ գտնվող օբյեկտների աշխատակիցները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջոցներ ձեռնարկի ու պատասխանատու մարմիններին պարտավորեցնի, որ հրատապ հարցը լուծեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։