Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Տերյան փողոցում․ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն ասֆալտի տակից դուրս է գալիս ու հոսում ճանապարհով մեկ․ դեպքի վայր է ժամանել Կենտրոնի թաղապետը, իսկ «Վեոլիա ջրից» քանի ժամ է՝ ոչ ոք չկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ իրավիճակ էր Երևանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը ճաքել է, ինչի հետևանքով էլ խմելու ջուրը վարար գետի նման հոսում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեղեկանալով, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ ժամանել է նշված վայր, և փորձում են հասկանալ, թե ինչպես լուծել խնդիրը, իսկ խնդիրը պետք է լուծվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։
Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները միայն կարողացել են մի քանի դիտահորերի կափարիչները բացել, ինչի արդյունքում դադարեցվեց ջրի հոսքը դեպի Հյուսիսային պողոտա, սակայն քանի ժամ է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից չեն ժամանել վթարի վայր, որպեսզի խնդիրը արագ լուծեն, այդ թվում, գոնե, ժամանակավորապես դադարեցնեն ջրամատակարարումը վթարված խողովակով, մինչև աշխատանքների ավարտ։
Այս մի քանի ժամվա ընթացքում խմելու ջուրը տոննաներով կորում է, իսկ հետիոտները, վթարի հարևանությամբ գործող խանութների աշխատակիցներն ու դպրոց հաճախող երեխաները մի կերպ են անցնում այդ ջրի միջով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։