Խմելու ջուրը 20 օրից ավելի է Սարի թաղում՝ ասֆալտի տակից, դուրս է գալիս, լցվում փողոցներ ու բնակիչների տներ, իսկ «Վեոլիա ջուրը», Էրեբունու թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը մեկը մեկի վրա են գցում վթարը վերացնելու աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի շատ վարչական շրջաններում բնակիչները, ովքեր նաև կանոնավոր «Վեոլիա ջրի» վճարումները կատարում են, շատ հաճախ հայտնվում են անելանելի վիճակում, ու պատճառը խմելու ջրի փնթի մատակարարումն է։ Իսկ ոչ միայն Երևանում, այլև մարզերում եղել են դեպքեր, երբ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը օրերով, շաբաթներով, անգամ՝ ամիսներով կորչում է, իսկ «Վեոլիա ջուրը» ոչ միայն չի արձագանքում բնակիչների ահազանգերին, որպեսզի գան և վթար վերացնեն, մի բան էլ մունաթ են գալիս բնակիչների վրա, թե դա իրենց գործը չէ։
Երեկ՝ հուլիսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ 27, 28, 29 փողոցների բնակիչներն իրենց զայրույթն էին ուղղում ոչ միայն «Վեոլիա ջրին», այլ նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին և Երևանի քաղաքապետարանին՝ անգործության համար՝ ասելով.
«20 օր է՝ խմելու ջուրն ասֆալտի տակից դուրս է գալիս և հոսում, լցվում է տներ՝ վնասելով հիմքերը։ 20 օր է՝ զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Էրեբունու թաղապետարան, «Վեոլիա ջուր», մեկը մեկի վրա է գցում ու չեն փորձում անգամ գալ դեպքի վայր, տեսնել իրավիճակը։ Եթե առաջին օրերին ասում էին՝ տեղյակ ենք, կգանք, խնդիրը կլուծենք, ապա վերջին մեկ շաբաթում ասում են, թե դա ձեր գործն է ու հիմա էլ մեր հեռախոսազանգերին չեն էլ պատասխանում։
Հետաքրքիր է, տոննաներով էս ջուրը 20 օր է կորչում է, ո՞վ է պատասխան տալու, ումի՞ց են էդ փողը հանելու։ Իհարկե, շարքային քաղաքացուց։
Հիմա ո՛չ թաղապետարանից հույս ունենք, ո՛չ «Վեոլիա ջրից», ուզում ենք անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկանա ու էս խնդիրը լուծել տա, հակառակ դեպքում ստիպված ենք իջնել հրապարակ ու էս մասին տեղեկացնել կառավարությանը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։