211652_close_icon
views-count31839 դիտում article-date 23:21 02-03-2022

Ավտովթար-հրդեհ Երևանում. ժողովրդին հայտնի «յուղերի խաչմերուկում» բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Mercedes-ում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Չարբախի «յուղերի խաչմերուկում» բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը, ովքեր վիրավորին  մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Mercedes -ում հրդեհ  է բռնկվել և հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի,  գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը,  որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, վարորդներն էլ իրենց ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան հրդեհաշիջման  աշխատանքներ կատարեն, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր