211652_close_icon
views-count340 դիտում article-date 13:15 10-07-2026

ԱՄՆ-ի USS Boxer դեսանտային նավը խափանվել է Իրանի հետ հակամարտության սկզբում

ԱՄՆ-ի USS Boxer ունիվերսալ դեսանտային նավը շարքից դուրս է եկել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողության առաջին շաբաթներին և չէր կարող մասնակցել մարտական գործողություններին ծայրահեղ կարևոր պահին։ Այդ մասին հայտնել է Newsmax հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ երբ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ծովային շրջափակում էր սահմանել և քննարկում էր Խարգ կղզին գրավելու հնարավորությունը, USS Boxer-ը, որի վրա գտնվում էր ԱՄՆ ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն ջոկատը, շարքից դուրս է եկել շարժիչի հետ կապված խնդրի պատճառով։

Ինչպես նշվում է, դեպի Մերձավոր Արևելք ուղևորվող դեսանտային նավը վերանորոգման կարիք է ունեցել, և Արաբական ծովում ամերիկյան խմբավորումը ուժեղացնելու փոխարեն USS Boxer-ը և հազարավոր ծովային հետևակայիններ ստիպված են եղել սպասել նավի վերանորոգմանը Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո-Գարսիա կղզու բրիտանա-ամերիկյան համատեղ բազայում։

«USS Boxer-ը ժամանակավորապես շարքից դուրս էր բերվել ծայրահեղ կարևոր ժամանակահատվածում», - հեռուստաալիքին ասել է անունը չհրապարակված ամերիկացի պաշտոնյան։ Newsmax-ի աղբյուրների գնահատմամբ՝ դա զրկել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ գործողությունների լրացուցիչ տարբերակներից։

Նմանատիպ նյութեր