211652_close_icon
views-count14409 դիտում article-date 16:21 08-03-2018

Սև ծով Է մտել ամերիկյան USS Oak Hill դեսանտային նավը

Ամերիկյան USS Oak Hill (LSD-51) դեսանտային դոկ-նավը մտել Է Սև ծովի ջրային տարածք: Այդ մասին ասվում է Բոսֆորով ռազմանավերի ընթացքին հետևող թուրքական սպոտերների Twitter-ի էջում: Կադրերում երևում Է, թե ինչպես են թուրքական առափնյա պահպանության նավերն ուղեկցում ամերիկյան ռազմանավին: Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել Էր, որ ռազմանավն ուղևորվում Է դեպի Ռումինիայի ափերը՝ մասնակցելու Spring Storm 2018 զորավարժություններին, որոնք անցկացվելու են մարտի 8-ից մինչև 15-ը:

Նմանատիպ նյութեր