211652_close_icon

ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել մոտ 300 դեսանտային

views-count725 դիտում article-date 12:00 18-04-2015
Միացյալ Նահանգներից Ուկրաինա է ժամանել մոտ 300 դեսանտային, որոնք զբաղվելու են երկրի զինված ուժերի զինվորների վերապատրաստմամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինա ուղարկել 200 զինծառայող, որոնք մնալու են երկրում մինչև 2017թ-ը: Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ Օտտավան մտադիր է օգնել Կիևին պահպանելու ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը:

Նմանատիպ նյութեր