ԱՄՆ-ը Միջերկրական ծով դեսանտային նավ է ուղարկել
ԱՄՆ-ը Լիբիայում իրավիճակի սրման կապակցությամբ Միջերկրական ծով «Bataan» դեսանտային նավ է ուղարկվել՝ հազար ծովային հետևակայիններով։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես երեկ հայտնել էր Պենտագոնի ներկայացուցիչը, ամերիկյան զինծառայողները պետք է ապահովեն Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը և դրա անձնակազմի տարհանումը հայրենիք։
Որոշ տվյալների համաձայն՝ Bataan-ը Սուեզի ջրանցքով անցել է Կարմիր ծովից Միջերկրական ծով։