211652_close_icon

Մինչ Արարատի մարզում բազմաթիվ բնակիչներ զրկված են կանոնավոր խմելու ջրից, Հովտաշեն գյուղում խմելու ջրի խողովակը 1 ամսից ավելի է՝ վնասվել ու ողողում է մի ամբողջ փողոց. «Վեոլիա ջուր»-ն ու Արտաշատի քաղաքապետարանը տունտունիկ են խաղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count559 դիտում article-date 15:58 03-10-2025
Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն գյուղի 3-րդ փողոցում 1 ամսից ավելի է՝ խմելու ջրի խողովակի վնասվան պատճառով ջուրը դուրս է գալիս և ողողում ամբողջ փողոցը: 
 
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«1 տարի է՝ էս խմելու ջրի խողովակների վնասման հետևանքով հաճախակի ջրի կորուստ է լինում: 

Մեկ տարի է՝ ում ասես դիմում ենք, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Արտաշատի քաղաքապետարան, սակայն ոչ մի օգուտ, գալիս են՝ ստից, կցոնով վթարված ջրախողովակի անցքը փակում են ու այդքանով համարում են իրենց գործը ավարտված: 

Էդ մի ամիս ու կես է՝ նույն վիճակն է, այսօր էլ 2 անգամ զանգահարել ենք, նույն բառերն ենք լսում՝ «Տեղյակ ենք, ձեր հայտը գրանցված է, մասնագետները կմոտենան»: 
Հլը մոտենում են:
 
Մյուս կողմից էլ՝ լավա, որ մասնագետները չեն մոտենում, քանի որ մի տարի ու կես է՝ էդ մասնագետները գալիս են, չիվի են խփում ու էդքանով վերջ, իրենց գործողությունները համարում են կատարված: 
 
Հետաքրքիր է՝ մեր մարզում, նույնիսկ Արտաշատ խոշորացված համայնքի բազմաթիվ բնակավայրերում մեծ թվով բնակիչներ խմելու ջրի խնդիր ունեն, օրերով, նույնիսկ շաբաթներով ջուր չեն ստանում, իսկ էստեղ՝ Հովտաշատում, ջուրը գնում է ու դա ոչ ոքի չի հուզում: 
 
Հետաքրիր է՝ էդ «Վեոլիա ջուր»-ը ումից է հանելու էս ջրի կորստի գումարը: Երևի բնակիչներիս վրա է հետո բարձելու: 

Լավ, ինչքա՞ն կարելի է ահազանգել, մի տարի ու կես ա՝ տեղեկացնում ենք, մի քանի օր էնքան ենք զահլեքը տանում, որ գալիս, փայտով փակում են ու գնում: 2-3 օր անց նույն պատկերն է:
 
Սա պետք է ոչ թե կցոն-կցոն չիվիով խնդիրը լուծեն, այլ մի 250-300 մետր նոր ջրի խողովակ պետք է անցկացնեն: 

«Վեոլիա ջուր»-ը ասում է՝ Արտաշատի քաղաքապետարանը պետք է անի, Արտաշատի քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա ջուր»-ը պետք է անի: 
 
Մինչ այդ 2 կառույցները իրար բզկտում են, կենարար ջուրը գնում-կորում է: 

Չհաշված, որ մարդկանց տների առաջ է լցվում ու չենք կարողանում տեղաշարժվել:
 
Ոնց մտածում ենք՝ պետք է դիմենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, գուցե նրա միջամտության արդյունքում վերջապես սայլը տեղից շարժվի, հակառակ դեպքում՝ ի՞նչ անենք, մենք է՞լ դիմենք հակաիրավական գործողությունների, դուրս գանք Երևան-Երասխ ճանապարհը փակենք ու կաթվածահա՞ր անենք:
 
Եթե «Վեոլիա ջուր»-ը, Արտաշատի քաղաքապետարանը մեր կյանքը կաթվածահար են արել ու դարձրել դժոխք, նույնը ստիպված մենք ենք անելու»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր