ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Վանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվում է «Opel»-ին. վիրավորներին հիվանդանոց էին տեղափոխել ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 19-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի սկզբնամասում «Opel»-ի և «ԶԻԼ»-ի ավտովթարից, ինչի հետևանքով 2 հոգու առաջինն օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները և իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, երբ «ԶԻԼ»-ը Վանաձորից դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է «Opel»-ին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ բնակավայրի սկզբնամասում բախվել են «Opel» և «GAZ-53» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի վիրավորվել էին, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմում էին, որ պարեկները վիրավորներին իրենց ավտոմեքենայում առկա դեղատուփի պարագաներով առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել Սպիտակի բժշկական կենտրոն։
Նշված բժշկական կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա պարեկները նկատել էին վթարի վայր ժամանող Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադներին, ինչից հետո վիրավորներին տեղափոխել էին շտապօգնության մեքենաներ, ապա՝ Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։