33186 դիտում
15:02 20-12-2022
Ավտովթար Լոռու մարզում․ «Վանաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան, կանչի վայր մեկնելիս, վթարի է ենթարկվել․ վիրավոր բուժքրոջը հիվանդանոց են տեղափոխել Լոռու գումարտակի պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan March մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Նրան հիվանդանոց են տեղափոխել Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով։
Օպերատիվորեն ժամանել են Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սամվել Պետրոսյանն ու Արման Անդրեասյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, և միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։
Ոստիկանությունն ու քննչական վարչություն պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+